Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ | 1lurer.am

Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ

Որսաշրջանի ընթացքում ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ՝ որսի սահմանված կարգի և օրենսդրական պահանջների պահպանությունն ապահովելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:

Ծառայությունը որսորդներին հորդորում է պահպանել սահմանված կանոնները, որսն իրականացնել թույլատրելի ժամկետներում, վայրերում և չափաքանակների շրջանակում՝ դրսևորելով պատասխանատու և իրավագիտակից վարքագիծ։

Հիշեցնենք, որ 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը մեկնարկել է օգոստոսի 29-ին։

Որսի կենդանիների ցանկը, թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները սահմանված են Շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն