azatutyun.am Լեհաստանի իշխանությունները «էսկալացիա» են անվանել Ռուսաստանի գիշերային հարվածները Ուկրաինայի արևմտյան շրջաններին՝ Լեհաստանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ռուսական հարվածների ակտիվացումը մտահոգիչ է։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ զգուշացրել է, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանի գործողությունները կարող են ավելի ինտենսիվ դառնալ և չի բացառել, որ լարվածությունը կարող է անդրադառնալ նաև Լեհաստանի տարածքի վրա։
Ուկրաինայի Վոլինի մարզի Յագոդին բնակավայրում ռուսական անօդաչուի հարվածից վնասվել է Լեհաստանի սահմանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող բենզալցակայան, հրդեհվել են երկու բեռնատարներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում