azatutyun.am Կանադան ձգտում է «եզակի դաշինքի» Եվրամիության հետ, բայց ոչ անդամակցության, հայտարարել է այդ երկրի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ-ի հետ but առևտրային լարված հարաբերությունների ֆոնին, հայտնում է BBC-ն:
«Մենք ձգտում ենք և կսկսենք քննարկումները Եվրոպական Միության հետ եզակի դաշինքի ստեղծման համար», – կիրակի Տորոնտոյում լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Քարնին այս շաբաթ կմեկնի Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, Եվրախորհրդարանում նա նաև ելույթ կունենա:
Նրա հայտարարությունը հնչում է են այն բանից հետո, երբ Wall Street Journal-ը գրել էր, որ ԵՄ պաշտոնյաները բաց են Քարնիի առաջարկի համար, որ Կանադան կարող է դաշինքի «ասոցացված անդամ» դառնալ։
Թերթը նաև գրել էր, որ Քարնին Եվրոպայում իր հատուկ դեսպանորդին հանձնարարել է «ուսումնասիրել լիիրավ անդամակցությունից զատ ամենահավակնոտ հնարավորությունները»։
«Մենք կիսում ենք նույն արժեքները: Մենք ունենք նույն առաջնահերթությունները և ունենք իրար լրացնող շատ ուժեղ կողմեր», – Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում լրագրողների հետ զրույցում ասել է Քարնին՝ հերքելով, որ Կանադան ձգտում է պաշտոնական անդամակցության:
«Մենք միասին ավելի ուժեղ ենք։ Եվ սա մի ժամանակ է, երբ աշխարհն ավելի վտանգավոր է և բաժանված, և բարեկամները պետք է միասին լինեն այս ժամանակներում»,- հավելել նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում