azatutyun.am Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման երկրորդ նստաշրջանը։
Նիստը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովի առաջարկով սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերում զոհվածների։
Պատգամավորները հաստատել են նաև նստաշրջանի օրակարգի նախագիծը, որում ներառված է պարտադիր քննարկման երեք հարց։
Նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հետաքրքրվել է՝ ինչու օրակարգում ներառված չէ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է, որ դա, իր կարծիքով, «անհաջող հումոր էր»՝ հավելելով, որ հրաժարական տալու մտադրություն չունի։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սվետլանա Ավետիսյանն էլ նիստերի դահլիճ էր բերել պաստառ՝ «Այսօր Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է» գրությամբ։