Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները | factor.am

Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները | factor.am

factor.am Օմանը հայտնել է, որ ստիպված է եղել հետաձգել այսօր նախատեսված հանդիպումը Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելու նպատակով, գրում է France 24-ը։

Իրանը հայտարարել էր, որ տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Օմանում՝ քննարկելու Իրանի և նեղուցի մյուս ափին գտնվող Օմանի ջանքերը՝ նեղուցով նավարկությունը կարգավորելու համար։ Սակայն Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին կիրակի ուշ երեկոյան X-ում հայտնել է, որ հանդիպումը հետաձգվել է՝ «կոնսենսուսի հասնելու շահերից ելնելով»։

Իրանի և Օմանի միջև բանակցությունները հետաձգվել են «տարածաշրջանի որոշ երկրների խնդրանքով»։ Այս մասին X-ում իրանական IRNA-ի հաղորդմամբ, նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Մոհամմադ Ալի Բաքը։

Պարսից ծոցի երկրներից մեկի պաշտոնյան անանունության պայմանով AP-ին հայտնել է, որ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է առաջարկել Իրանի և Օմանի միջև համաձայնագրում՝ մտահոգություն հայտնելով, որ ձևավորվող գործարքը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ Հորմուզի նեղուցի համար և բացասաբար անդրադառնալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մյուս երկրների վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն