Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ | armenpress.am

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ | armenpress.am

armenpress.am Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի և նոր տեսք կունենա։ Տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ձեռքբերման մրցույթներն արդեն կայացել են,  այժմ պայմանագրերի կնքման փուլում են։

Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

«Աղի լճի տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ձեռքբերման մրցույթները կայացել են, պայմանագրերի կնքման փուլում են գտնվում։ Նախատեսվում է իրականացնել ավտոկայանատեղիի, արտաքին լուսավորության համակարգի, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի, ցնցուղների և սանհանգույցների, մարզասարքերով հագեցված սպորտային հրապարակի կառուցում: Այս շաբաթվա վերջ պլանավորում ենք արդեն սկսել աշխատանքները»,-ներկայացրել է Թևոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն