«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին | armenpress.am

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

armenpress.am Երևանի Դավիթ Անհաղթ-Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, իսկ կամրջի երթևեկելի հատվածը շահագործման հանձնել նոյեմբերի 1-ին։

Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

Նրա խոսքով՝ նախատեսված աշխատանքների շրջանակում իրականացվելու են եզրային թռիչքի վնասված սալերի փոխարինում, պահպանվող սալերի ստորին հատվածների պաշտպանիչ բետոնային շերտի վերականգնում, մոտեցումներում անցումային սալերի և նոր դեֆորմացիոն կարերի իրականացում, նոր ջրամեկուսիչ շերտի և պաստառի տեղադրում։

«Նախատեսվում է նաև ռիգելների, հենարանների և հենապատերի վերանորոգում, բազրիքների ամրացում և ներկում, պաշտպանիչ ցանցերի և արտաքին լուսավորության մալուխատար ուղիների տեղադրում, ճանապարհային նշանների տեղադրում և գծանշման իրականացում»,-ասաց նա:

Դավիթ ԱնհաղթԿոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգմանաշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 10-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն