pastinfo.am «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադառնալով կառավարության ադամի երդման նոր տեքստին՝ նշեց, որ նախորդ տեքստում կային «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացողությունները, արդյո՞ք նոր տեքստում դրանք ներառված են։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ առկա է «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որը ներառում է հայրենիքը, ազգը, ժողովուրդը։ «Մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով»,-ասաց Գալյանը։
Նարեկ Կարապետյանն արձագանքեց՝ «հայրենիքի հզորացում» բառը դուրս է եկել։ «Դուրս է եկել «Ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները», ինչը կարևոր ու պատասխանատու է կառավարության անդամի հետ կապված։ Մեր ազգի «համազգային նպատակները» դուրս են եկել»։
Ի պատասխան՝ Գալյանն հարցրեց, թե որոնք են մեր համազգային նպատակները։
«Որտե՞ղ են արտացոլված մեր «համազգային նպատակները», արդյոք Սահմանադրության տեքստում կամ Անկախության հռչակագրում, թե կա հավաքական փաստաթուղթ, որտեղ զետեղված են մեր համազգային նպատակները։ Մենք ասում ենք, որ մեր «Համազգային նպատակը» պետության հարատևությունն ու զարգացումն է։ Վա՞տ նպատակ է»։