Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ մանրամասնում է փաստաբանը | arm.sputniknews.ru

Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ մանրամասնում է փաստաբանը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում մենախցում է գտնվում՝ սրտաբանի հսկողության տակ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Պարոն նախագահը չի սիրում, որ այս հարցը բերվում է առաջին պլան, կառավարության ղեկավարն էլ ամենագռեհիկ և ստոր ձևով մանիպուլացնում է այդ պատճառաբանությունները։ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը հիմա լավ է, նորմալ է, չնայած նրան, որ ցուցված է լինել սրտաբանի հսկողության տակ։ Նախագահ Քոչարյանը մենախցում է ու որևէ այլ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի տեսակցություններին, ապա թույլատրվում են միայն մերձավոր ազգականների հետ։ Այս պարագայում մերձավոր ազգականներից մեկը նաև պատգամավոր է (Լևոն Քոչարյանը-խմբ.), որն ունի անսահմանափակ քանակով մուտք գործելու իրավունք, որպեսզի հսկողություն իրականացնի պահման պայմանների հետ կապված, սակայն նա փաստացի զրկված է այդ հնարավորությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն