Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել | 1lurer.am

Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել

Սեպտեմբերի 13-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում ծառայողները հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ շուրջ 1,5 խմ կաղնի տեսակի փայտանյութով բեռնված։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոպարեկային ծառայությունից:

Ավտոմեքենայի վարորդ Հ.Ղ.-ն փայտանյութի օրինականությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Դեպքի առթիվ կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ, իսկ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս:

«Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է անտառային տարածքներում իրականացնել հետևողական և շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործողությունները ժամանակին կանխելու, հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով արձագանքելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն