factor.am Եվրահանձնաժողովի խոսնակ Քրիստիան Վիգանդը հայտարարել է, որ կճշտի Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության վերաբերյալ X-ում հրապարակած գրառման հանգամանքները՝ նշելով, որ ինքը անձամբ տեղյակ չէ դրա բովանդակությունից։
«Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Գործընկերս ինձ հուշեց, որ այս հարցին պետք է հետամուտ լինենք։ Մենք պետք է ուսումնասիրենք այն։ Ես անձամբ տեղյակ չեմ այդ մեկնաբանություններից»,- Factor TV– ի հարցին իր պատասխան ճեպազրույցում ասաց Եվրահանձնաժողովի խոսնակը։
Սեպտեմբերի 11–12-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչը մասնակցել էր Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած այցին, որից հետո X-ում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի «որոշ մշակութային վայրերի ծագման շուրջ» Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում են «խորապես տարբերվող տեսակետներ և նարատիվներ» և դրանք պետք է քննարկվեն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում