Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն՝ դադարեցնել ՌԴ դիզելի արտադրության գործարաններին հարվածները | armenpress.am

Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն՝ դադարեցնել ՌԴ դիզելի արտադրության գործարաններին հարվածները | armenpress.am

armenpress.am Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ուղղված կոչը՝ դադարեցնել հարձակումները Ռուսաստանի դիզելի արտադրության գործարանների վրա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կարելի է միայն ողջունել Կիևի վարչակարգին ուղղված ցանկացած կոչ՝ դադարեցնելու հարվածները խաղաղ տնտեսական ենթակառուցվածքին», – հայտարարել է նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ նավթի համաշխարհային շուկաներում իրավիճակը վատթարանում է, և դա կապված է հիմնականում Պարսից ծոցում իրադարձությունների և ռուսական նավթի գնման արգելքի հետ: Նա միևնույն ժամանակ հավելել է, որ նավթամթերքի արտահանումն արգելելու մասին Ռուսաստանի իշխանությունների որոշումը գործում է, և դրա նպատակն է ապահովել երկրի ներքին շուկան:

«Ինչ վերաբերում է մեր մատակարարումներին, ապա Ռուսաստանն իսկապես արգելք է սահմանել նավթամթերքի արտահանման վերաբերյալ. այդ արգելքը գործում է, այն ուղղված է առաջին հերթին ներքին շուկան հագեցնելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը», – նշել է Պեսկովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն