Ծավը չի սպասարկվում «Վեոլիա Ջուր» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին | news.am

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա Ջուր» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը չի սպասարկվում ընկերության կողմից։

«Հետևաբար, խմելու ջրի մատակարարմանն առնչվող հարցերը դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակից»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Ծավի բնակիչներից մեկը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։

ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշառում էին իրականացրել։ Լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել էր սահմանային թույլատրելի շեմը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն