Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ շրջանակում վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը | armenpress.am

Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ շրջանակում վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը | armenpress.am

armenpress.am Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանող պայմանագիրը, որը նպատակ ունի ուժեղացնել համագործակցությունն անդրազգային հանցավորության, այդ թվում՝ թմրամիջոցների, զենքի, մշակութային և պատմական արժեքների ապօրինի տեղափոխման դեմ պայքարում։ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

«Նախագիծը նպատակ է հետապնդում ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով բարձրացնել անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը»,-ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ պայմանագիրը նախատեսում է համագործակցության մեխանիզմներ այն հանցագործությունների դեմ պայքարում, որոնք կապված են վերահսկելի օբյեկտների՝ պետական սահմանով ապօրինի տեղափոխման հետ։

«Պայմանագրով նախատեսվում է վերահսկելի օբյեկտների, ինչպիսիք են թմրանյութերը, զենքը, մշակութային, պատմական, արվեստի արժեքները և այլն, պետական սահմանով ապօրինի փոխադրման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում, ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից համագործակցության առկա իրավական մեխանիզմների կատարելագործում»,-նշեց փոխնախարարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն