1lurer.am Կիրակի արևմտյան Ուկրաինայի վրա ռուսական անօդաչու սարքերի հարձակումից հետո Լեհաստանի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Լեհական համակարգերը հայտնաբերել են «Գերան-5» շարժիչով անօդաչու թռչող սարքեր, որոնցից մի քանիսը գործել են լեհ-ուկրաինական սահմանին մոտ։ Դրանցից մեկը պայթել է Լեհաստանի սահմանից մոտ 1 կիլոմետր հեռու, մյուսը՝ մոտ 5 կիլոմետր։
Վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է, որ Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին։
«Ռուսաստանի կողմից գործողությունների սրացումը դառնում է փաստ, և դրա դրսևորումներն ավելի ու ավելի են մոտենում մեր սահմանին: Առաջիկա շաբաթներն ու ամիսները կլինեն շատ ակտիվ գործողությունների ժամանակաշրջան»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում