Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
«Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։