Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում | armenpress.am

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում | armenpress.am

armenpress.am Իսրայելը շարունակելու է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունները։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք ևս մեկ հսկայական հաղթանակ ենք տարել «Հեզբոլլահի» նկատմամբ։ Մենք ոչնչացրել ենք նրա խոշոր ահաբեկչական հենակետը Բոֆորի և Ալի ալ-Թահերի բարձունքներում»,- ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքականությունը Լիբանանի հարցում չի փոխվել։

«Մեր քաղաքականությունը հստակ է․ մենք շարունակելու ենք Լիբանանի անվտանգության գոտում ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքները։ Մենք շարունակելու ենք վերացնել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ»,- հայտարարել է վարչապետը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն