Չինաստանի ԱԳՆ ղեկավորը հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի արտգործնախարարի հետ | news.am

Չինաստանի ԱԳՆ ղեկավորը հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի արտգործնախարարի հետ | news.am

news.am ՉԺՀ-ի արտգործնախարար Վան Ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ, հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ում։

«Վան Ին հայտարարել է, որ երկու պետությունների ղեկավարների ռազմավարական առաջնորդության ներքո չին-ֆրանսիական հարաբերություններն ընդհանուր առմամբ պահպանում են զարգացման կայուն դինամիկան։

Հաշվի առնելով ներկայիս բարդ և անկայուն միջազգային իրավիճակը՝ Չինաստանն ու Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, պետք է ամրապնդեն ռազմավարական փոխգործակցությունը և համատեղ արձագանքեն ռիսկերին ու մարտահրավերներին։ Չինաստանն ակտիվորեն աջակցում է Ֆրանսիայի նախագահությանը Անվտանգության խորհրդում այս ամիս և ակնկալում է, որ Ֆրանսիան կնպաստի նրան, որպեսզի Անվտանգության խորհուրդը պատշաճ կերպով կատարի իր դերը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն