ՌԴ–ն Հայաստանից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել. փոխարտգործնախարար | arm.sputniknews.ru

ՌԴ-ն Հայաստանից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել. փոխարտգործնախարար | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր։ Այս մասին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ հայկական կողմից դիմումներ չենք ստացել։ Նախկինի պես ելնում ենք նրանից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարրն է»,- ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։

Գալուզինը նշել է, որ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն դրան իրական այլընտրանք Մոսկվան առայժմ չի տեսնում։

«Շատերը լիովին արդարացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այդպիսին այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, չի նկատվում։ Անկեղծ ասած` դժվար է պատկերացնել այդ դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորների՝ թեկուզ միայն Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն