Ozon–ի պահեստ և գործարան են վնասվել ՌԴ տարածաշրջանների վրա ուկրաինական հարձակումներից | arm.sputniknews.ru

Ozon-ի պահեստ և գործարան են վնասվել ՌԴ տարածաշրջանների վրա ուկրաինական հարձակումներից | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Գիշերը Տագանրոգը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հրթիռային հարձակման: Հարձակման հետևանքով վնասվել են Ozon-ի պահեստը, բնակելի տներ և ուսումնական հաստատություն։ Այս մասին հայտնել է ՌԴ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:

Օպերատիվ տվյալների համաձայն՝ զոհեր և տուժածներ չկան: Գետնի վրա առկա են բազմաթիվ հետևանքներ, բռնկվել է մի քանի հրդեհ։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրերում:

«Հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են 2 բազմաբնակարան և 3 մասնավոր տների, ուսումնական հաստատության, կոմերցիոն շենքի օդափոխության և լուսամուտների ապակիները, գազատար խողովակը (կենսապահովման գործառույթները չեն տուժել), գյուղատնտեսական ձեռնարկությունների պահեստները, մթերային խանութը և Ozon-ի պահեստը»,- Telegram-ի իր ալիքում գրել է Սլյուսարը:

Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը նույնպես հայտնել է տարածաշրջանի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հերթական հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինվորականներն ու շարժական կրակային խմբերը ողջ գիշեր աշխատել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 40 ԱԹՍ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն