Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը | hetq.am

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող։

Ըստ ծառայության օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնում ստացված տվյալների՝ հիշյալ աշխատակիցը հիմնարկի բնակելի գոտում զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ և սեպտեմբերի 13-ին նախատեսել էր որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանց։

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում նույն օրը անցկացված համատեղ խուզարկությամբ ծառայողի մոտից հայտնաբերվել է 0,46 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված։

Վերջինս ձերբակալվել է, իսկ գործի նյութերն ու հայտնաբերված զանգվածը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն