ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ անօդաչու է խոցել Լիտվայի երկնքում. ի՞նչ է հայտնի | azatutyun.am

ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ անօդաչու է խոցել Լիտվայի երկնքում. ի՞նչ է հայտնի | azatutyun.am

azatutyun.am ՆԱՏՕ-ի կործանիչը կեսգիշերից կարճ անց անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սա ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Լիտվայի երկնքում խոցված առաջին անօդաչուն: Դրա պատկանելիությունը դեռ չի պարզվել:

Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուն, որը, հավանաբար, եկել էր Բելառուսից, խփվել է Պրատկունայ գյուղի մոտ, որը երկրի երկրորդ խոշորագույն քաղաք Կաունասի մոտ է։

ՆԱՏՕ-ի Բալթյան օդային հսկողության առաքելությանը մասնակցող կործանիչները պարեկում են Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երկինքը 2004 թվականին դաշինքին միանալուց ի վեր: Այս առաքելության շրջանակում ինքնաթիռները մայիսին Էստոնիայի, իսկ հունիսին և օգոստոսին՝ Լատվիայի երկնքում խոցել են իրենց ուղուց շեղված ուկրաինական անօդաչուներ, հաղորդում է Reuters-ը:

Լիտվայի բանակը հայտնել է, որ անօդաչուն խոցվել է դաշնակից Իտալիայի կործանիչների կողմից, որոնք օդ էին բարձրացել Շյաուլյայի ավիաբազայից, հաղորդում է LRT-ն: Անօդաչունի մնացորդները հայտնաբերվել են դեպքի վայրում: Այժմ այնտեղ աշխատում են զինվորականներ և ոստիկանության աշխատակիցներ:

Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի վրա հարձակումները՝ օգտագործելով հեռահար անօդաչուներ, այդ թվում՝ Բալթիկ ծովի տարածաշրջանում: Ուկրաինական անօդաչուները նախկինում մուտք են գործել Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածք: Ուկրաինան այս միջադեպերը բացատրել է նրանով, որ Ռուսաստանը, օգտագործելով էլեկտրոնային պատերազմի համակարգեր, միջամտում է անօդաչուների թռիչքի ուղղությանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն