Բենզինի թանկացման ֆոնին Սիրիայում շարունակվում են բողոքի ակցիաներն ու անկարգությունները | arm.sputniknews.ru

Բենզինի թանկացման ֆոնին Սիրիայում շարունակվում են բողոքի ակցիաներն ու անկարգությունները | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վառելիքի գների բարձրացման պատճառով զանգվածային բողոքի ակցիաները Սիրիայում շարունակվում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 12-ին իշխանությունները դիզելային վառելիքի արժեքը բարձրացրել են 40%-ով, բենզինը՝ 26-28%-ով, գազը՝ մոտ 9%-ով:

Երկրով մեկ բնակիչներն անվադողեր են այրում, փակում առանցքային ճանապարհները, արգելափակում դեպի նավթագործարաններ շարժվող բենզատարները։

Ցուցարարները պահանջում են չեղարկել թանկացումները, ինչպես նաև պաշտոնանկ անել էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարներին:

Բախումներ են տեղի ունենում ցուցարարների և այսպես կոչված ներքին անվտանգության ուժերի միջև։ Նշվում է, որ Սիրիայում ներկայիս անկարգությունները 2024 թվականի դեկտեմբերին երկրի առաջնորդ Բաշար Ասադի տապալումից ի վեր ամենախոշորն են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն