ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սևան համայնքի նախկին ղեկավար Ռ․Ղ․-ի կողմից՝ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Նշված գործողության հետևանքով Սևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 13 մլն 740 հզր ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում Սևան համայնքի նախկին ղեկավար Ռ․Ղ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար, 11 անձի նկատմամբ՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելուն օժանդակելու, ևս մեկ անձի նկատմամբ՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելուն օժանդակելու և փաստաթղթեր կեղծելու համար։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: