ՀՀ Սահմանադրական դատարանը կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։
Գործով դատաքննությունը նշանակված է 2026թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ այն ընդունվելու պարագայում վիճարկելու մասին հայտնել էր 8-րդ գումարման ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
8-րդ գումարման խորհրդարանը 2026թ. հուլիսի 3-ի նիստում ամբողջությամբ ընդունել է ընտրելու իրավունքի համար բնակության ցենզ սահմանող նախագիծը՝ 68 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով: Ըստ նոր կարգավորման՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին իրենց ընտրելու իրավունքը կարող են իրացնել ՀՀ այն քաղաքացիները, որոնք քվեարկությունից առաջ 2 տարվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են 1 տարուց ավելի: Ընդդիմությունը չի մասնակցել նիստին: