Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել | factor.am

Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել | factor.am

factor.am Եվրահանձնաժողովի՝ Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման կոնկրետ ժամկետներ հաստատելուց հրաժարվելը ցույց է տալիս երկրի «եվրոպական ապագայի» վերաբերյալ Բրյուսելի խոստումների վերացականությունը։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Օրինակ՝ բոլորովին վերջերս Եվրահանձնաժողովում, ըստ էության, ուղղակիորեն հերքեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ մինչև 2029 թվականը վիզաների ազատականացմանը հասնելու վերաբերյալ։ Սա ընդգծում է «հրաշալի եվրոպական ապագայի» վերաբերյալ խոստումների վերացականությունը և Բրյուսելի կողմից հայկական պետության նկատմամբ ցուցաբերվող ուտիլիտար մոտեցումը»,- ասել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով՝ Մոսկվայում կարծում են, որ եվրոպական երկրները Հայաստանին, առաջին հերթին, դիտարկում են սեփական տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն