Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր | 1lurer.am

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիի հետ։ Այս մասին տեղեկանում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։

Շուկաների հասանելիության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև ներմուծման ընթացակարգերի և սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։

Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային համագործակցության հնարավորություններին և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը քննարկված ուղղություններով և ձեռնարկել գործնական քայլեր՝ Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն