Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում | azatutyun.am

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։

«Մենք Նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, վերջնական պայմանավորվածություն չկա, գրաֆիկներից է պայմանավորված», – ասաց Միրզոյանը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։

Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։

Երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը սեպտեմբերի սկզբին Բիշքեկում էր՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Բայրամովը հանդիպումից հետո հայտնել էր, որ այնտեղ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել և առաջիկայում կրկին հանդիպելու են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն