azatutyun.am Կալանավորված Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, թե շարունակելու է «դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային ու քաղաքական կյանքում»:
Մի քանի տասնյակ ձայներով խորհրդարան չանցած ուժն այսօր վստահեցրել է, թե «հավատարիմ է իր ընտրողներին, հասարակությանը տված խոստումներին»։ ԲՀԿ-ն դարձյալ խոսում է ներքին համերաշխության մասին: Նման ուղերձներ բանտից հղել է նաև առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման համար մեղադրվող Գագիկ Ծառուկյանը:
«Գագիկ Ծառուկյանի ազատ արձակումը և բարի համբավի պաշտպանությունը մեր պայքարի առանցքային պահանջներից են»,- հայտարարել են ԲՀԿ 47 տարածքային կառույցների ղեկավարները:
ԲՀԿ-ն խորհրդարանի 5 տոկոսը շեմը չհաղթահարեց, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները: