Արցախահայությունը ՀՀ–ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ. Նարեկ Կարապետյան | arm.sputniknews.ru

Արցախահայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ. Նարեկ Կարապետյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատրաստ է ընդունել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի՝ ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու առաջարկը։ Այս մասին Կարապետյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Մենք ուրախ ենք հանդիպելու, կընդունենք հրավերն ու կքննարկենք»,– ասաց նա։

Կարապետյանը չկարևորեց ձևաչափը` նշելով, որ քննարկումների առանցքում առաջին հերթին պետք է լինեն արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանում նրանց սոցիալական խնդիրների լուծումը։

Նա առանձնացրեց բնակարանային ապահովման խնդիրը՝ ասելով, որ բնակարանների գների բարձրացման պայմաններում արցախցիներից շատերը գործող վարկային հնարավորություններով չեն կարողանում բնակարան ձեռք բերել։ Կարապետյանը բարձրաձայնեց նաև գործազրկության խնդիրը, հատկապես Հայաստանի մարզերում բնակություն հաստատած արցախցիների շրջանում։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ անհրաժեշտ է առանձին ծրագիր առաջարկել։

«Կարծում եմ՝ արցախահայությունը պետք է ունենա կազմակերպվածություն, որն իրեն կպահի նաև մշակութային առումով։ Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ ու նոր սերունդը կօգտագործեն բարբառը»,– նշեց Կարապետյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն