factor.am«Երախտապարտ եմ Հայաստանում փոխվարչապետ Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սիմոնյանի, ԱԳ նախարար Կոստանյանի և փորձագիտական հանրության հետ հերթական կանոնավոր խորհրդակցությունների ևս մեկ շարքի համար»։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ։
«Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ նրանց իրավիճակի և մտահոգությունների մասին լսելու համար։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ «Մատենադարան» այցելելու ընթացքում հնարավորություն ունեցա անձամբ տեսնելու հայկական մշակութային ժառանգության պատմական անչափ հարուստ հետքը, այդ թվում՝ նախկին հակամարտության գոտիներից»,- նշել է Գրոնոն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում