Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ | armenpress.am

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ | armenpress.am

armenpress.am Հայաստանի դատախազության համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հետ արդեն ունի տարիների պատմություն, ուստի դատախազությունը կարևորում է ՄԻՊ գրասենյակի կողմից կազմակերպվող  միջոցառումներին դատախազության ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը հիմք է հանդիսանում հետևողական ու նպատակասլաց աշխատանքի համար։

Այդ կարծիքը ՄԻՊ-ի ու ԵԽ-ի համատեղ ջանքերով կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա իր ելույթում անդրադարձավ մասնավորապես խտրականության հիմքով կատարվող հանցագործությունների քննության մեթոդաբանությանն ու արդյունքներին։

«Դեռ 2025 թվականին խնդրել էի, որպեսզի մեր ստորաբաժանումներից մեկը վերլուծություն կատարեր, թե մենք ընդհանրապես խտրականության հիմքով քանի վարույթ ունենք ՀՀ տարածքում։ Պարզվեց, որ խոսքն ընդամենը երեք վարույթի մասին է։ Դա չի նշանակում, որ այդ հանցագործությունը չկա, այլ ակնհայտ է, որ այդ տեսակի հանցագործությունը չենք տեսնում, ուստի ինձ համար մարտահրավեր դարձավ, որպեսզի դատախազության համակարգը սովորի տեսնել։ Դրա համար պետք է փոխենք մեր դիտանկյունը, բոլոր այն կրթական խողովակները, որոնցով մեր դատախազները շարունակական վերապատրաստումների են մասնակցում։ Ուրախ եմ, որ մենք բավականին դիվերսիֆիկացված գործընկերային քարտեզագրությամբ յոթ վերապատրաստումների ենք մասնակցել։ Թվով 24 դատախազներ մասնակցել են ԵԽ կողմից կազմակերպված կրթական միջոցառումներին, ինչը ոչ թե լոկ ֆորմալ մասնակցություն է, այլև նոր դիտանկյան ներմուծում դատախազական համակարգում»,- ասաց Վարդապետյանը։

Նա հավելեց, որ աշխատանքը վերապատրաստումներով չի ավարտվել։ Հավասարության խթանման և խտրականության բացառման ծրագրի շրջանակում ԵԽ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ դատախազությունը ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ նախարարների կոմիտեի հանձնարարականն է թարգմանել և պարտադիր հանձնարարականով տրամադրել է ՀՀ բոլոր դատախազներին, որպեսզի նրանք վարույթները հսկելիս՝ առաջնորդվեն այդ հանձնարարականներով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն