Գնաճն «անհանգստացրել է» ԿԲ-ին. քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով | hetq.am

Գնաճն «անհանգստացրել է» ԿԲ-ին. քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով | hetq.am

hetq.am 2026 թվականի երրորդ եռամսյակում գնաճը Հայաստանում շարունակել է գտնվել ԿԲ սահմանած թիրախային 3%-ից բարձր մակարդակում։ Մասնավորապես, օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է 4.4% գնաճ։

Գնաճին նպաստող ներքին ու արտաքին գործոնները Կենտրոնական բանկին դրդել են բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։ ԿԲ-ից հայտնում են, որ խորհուրդն այսօր որոշում է կայացրել այն բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Խոսքը վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին է, որը ԿԲ-ն զուգահեռ անվանում է նաև քաղաքականության տոկոսադրույք։

Կենտրոնական բանկը գնաճի թիրախ է սահմանում, որն, ըստ կառույցի մասնագետների, նպաստում է գների կայունությանը, տնտեսական աճին, սպասումների կառավարմանը և այլն։ Սահմանված է 3%-ը՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով (2-4%): Դրանից ցածր կամ բարձր գնաճը ԿԲ-ի համար ահազանգ է։

Գնաճը նշված միջակայքում պահելու համար ԿԲ-ն «գործի է դնում» վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում առևտրային բանկերին։ Երբ ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը, բանկերն էլ որոշ ժամանակ անց բարձրացնում են մարդկանց տրամադրվող վարկերի տոկոսները. փողը թանկանում է, մարդիկ ու բիզնեսները քիչ վարկ են վերցնում, ծախսերը նվազում են, տնտեսական ակտիվությունը դանդաղում է, ինչի արդյունքում գնաճը նվազում է: Սա տեսականորեն, գործնականում՝ այս շղթան երբեմն այսքան արագ չի գործում։

ԿԲ-ի՝ քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնելու այսօրվա որոշումը միտված է գնաճի տեմպերը զսպելուն։

«Տարածաշրջանային հակամարտությունների տևականության և դրանց շրջանակի որոշակի ընդլայնման պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկի հետագա թուլացման և, միաժամանակ, գնաճային ճնշումների ավելացման ռիսկերն աստիճանաբար դառնում են ավելի առարկայական»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն