Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ | shantnews.am

Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Գերմանիայի Բունդեսթագի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի միջև երկխոսության ակտիվացման և բազմաոլորտ փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը։

Վերահաստատելով Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա ինստիտուցիոնալ հիմքերը լավագույն նախադրյալներն են ստեղծում ռազմավարական երկխոսության օրակարգը համալրելու և ամրապնդելու համար։

Անտոն Հոֆրայթերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Սարգիս Խանդանյանին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։

Սարգիս Խանդանյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն