Վաղ և հարկադիր ամուսնությունների խնդիրը պետք է դուրս բերել համայնքային տիրույթից ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա․ ԱԺ պատգամավոր | armenpress.am

Վաղ և հարկադիր ամուսնությունների խնդիրը պետք է դուրս բերել համայնքային տիրույթից ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա․ ԱԺ պատգամավոր | armenpress.am

 armenpress.am Հայաստանյան համայնքները պետք է ունենան համապատասխան կամք՝ ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրները լուծելու համար։ Տասնամյակներ շարունակ ստեղծվել է խնդիրների լուծման իմիտացիա, մինչդեռ պրոբլեմները տակավին առկա են։

Այդ կարծիքը ՄԻՊ-ի ու ԵԽ-ի համատեղ ջանքերով կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց Աժ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Նա շեշտեց, որ, օրինակ, եզդիական համայնքում վաղ ամուսնությունը համարվում է մեծ խնդիր, և հիշեցրեց, որ ՀՀ-ում 2018 թվականին ընդունվեց օրենք, որով աղջիկներին թույլատրվում է ամուսնանալ 16 տարեկանում։

«Երբ արդեն խորհրդարանում էի, շուրջ վեց տարի աշխատել եմ, որպեսզի գործընկերներիս հետ վաղ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ ներկայացնենք։ Այդ նպատակով ամուսնության տարիքային շեմը բարձրացրել ենք մինչև 18 տարեկան, սակայն դա էլ բավարար չէ։ Կառավարության մեր գործընկերները քաղհասարակության և ազգային փոքրամասնությունների հետ պետք է կարողանան այս խնդիրը համայնքից դուրս բերել ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա։ Երբ ուսումնասիրում էինք մասնավորապես եզդիական համայնքում այս խնդիրը, մեր ուսումնասիրությունների շրջանակն ընդլայնվեց, նկատեցինք, որ այդ խնդիրն առկա է նաև ՀՀ շատ այլ գյուղական բնակավայրերում»,- ասաց Բաքոյանը։

Նա առանձնացրեց հատկապես եզդիական համայնքի խնդիրները, որովհետև իր իսկ պնդմամբ՝ բոլոր ազգային փոքրամասնությունների թվաքանակը գումարելով ու բազմապատկելով երեք անգամ, կստացվի եզդիների քանակը, որտեղ վաղ ամուսնությունների խնդիրն ավելի ցցուն է։

Բաքոյանը հավելեց, որ իրենք աշխատել են «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի բարեփոխված տարբերակի վրա, նոր առաջարկություններով հետ են բերել, որպեսզի այն բարեփոխված վիճակում ընդգրկվի նոր խորհրդարանի օրակարգում։ ԱԺ պատգամավորը պնդեց, որ լինելով եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ ունի բավարար կամք, որպեսզի կարողանա իրականացնել փոփոխություններ՝ դրա համար ունենալով որոշակի հնարավորություններ օրենսդրական լծակների տեսքով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն