Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք | factor.am

Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք | factor.am

factor.am Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ընդհանուր 17 մլն 602,76 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։

Այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,08%-ը։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը արտասահմանյան երկրների հետ կազմել է 33 մլրդ 238,39 մլն դոլար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն