Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները | 1lurer.am

Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ Ալեքսանդրիայի նահանգի նորանշանակ նահանգապետ Այման Մուհամմադ Իբրահիմ Ատիյայի հետ: Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Սարգսյանը շնորհավորել է Այման Ատիյային և մաղթել արդյունավետ և արգասաբեր գործունեություն:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև Ալեքսանդրիայի նահանգի հետ իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն