armenpress.am Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Դանիայի հարավային ափի մոտակայքում՝ չեզոք ջրերում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի ընթացքում ռուսական ֆրեգատից երկու լուսարձակող հրթիռ է արձակվել Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի ուղղությամբ։
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկկե Ռասմուսենը միջադեպը որակել է որպես «անընդունելի»՝ նշելով, որ այն կարող էր վտանգել մարդկանց կյանքը։
Ըստ Դանիայի զինված ուժերի՝ երկու լուսարձակող հրթիռ է արձակվել երկրի ռազմաօդային ուժերի Fennec ուղղաթիռի ուղղությամբ, որն իրականացնում էր Գեդսերի մոտակայքում՝ չեզոք ջրերում գտնվող ռուսական ֆրեգատի պլանային լուսանկարում։ Զինվորականների հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռներից մեկն անցել է ուղղաթիռին շատ մոտ տարածությամբ։
Տուժածներ կամ նյութական վնաս չի գրանցվել։