Գյումրիում ՌԴ ռազմաբազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կրող տարր է. Զախարովա | news.am

Գյումրիում ՌԴ ռազմաբազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կրող տարր է. Զախարովա | news.am

news.am Մոսկվան պատրաստ է քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ կապերի գույքագրման շրջանակում։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին հարցին։

Զախարովան նշել է, որ ռուսական կողմը ելնում է այն հանգամանքից, որ այս ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև ավանդական համագործակցությունը, ինչպես նաև «ընդհանուր մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը», համապատասխանում են երկու երկրների շահերին։

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կրող տարրերից մեկն է։ Առավել ևս, որ այս պահին որևէ շոշափելի այլընտրանք պարզապես չի երևում»,- նշել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն