Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
«Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ նրանք քննարկել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր։
Բարձր են գնահատելով ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև ձևավորված համագործակցության մակարդակը՝ Ասրյանն ու Շնեյդերին ընդգծել են դրա շարունակական զարգացման և նոր ուղղություններով ընդլայնման ներուժը։
Նրանք անդրադարձել են արհեստավարժ սերժանտների պատրաստությանը, «Արծիվ գործընկեր» զորավարժությանը և այլ ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցերի։
«Արծիվ գործընկեր» զորավարժությունն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվեցին Հայաստանում: Այս տարի այն իրականացվել է հունիսի 17-25-ը»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։