Կայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետ | news.am

Կայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետ | news.am

news.am Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ֆիննական Yle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կպատասխաներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազանգին, եթե նրանք կապ հաստատեին իր հետ։

«Իհարկե, ես կխոսեմ, եթե նման հնարավորություն լինի»,- ասել է Կալլասը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կհամաձայնի՞ հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետ։

Միևնույն ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ Եվրամիությունը հիմա չպետք է երկխոսություն սկսի Մոսկվայի հետ Ռուսաստանի պայմաններով։ Ըստ նրա՝ ԵՄ-ն չի կարող հանդես գալ որպես լիարժեք միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ աջակցում է Կիևին։ Սակայն ցանկացած բանակցության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել այն հարցերը, որոնց լուծումն անմիջականորեն կախված է եվրոպական երկրներից։

Կալլասը միաժամանակ քննադատել է ամերիկացի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի մոտեցումը, որոնք վերջին մեկուկես տարվա ընթացքում բազմիցս այցելել են Մոսկվա և Կիև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի շրջանակում։

«Հուսով եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք ավելի լավ գիտեն, թե ինչպես է գործում Ռուսաստանը»,- ասել է Կալլասը՝ մեկնաբանելով Քուշների և Ուիթքոֆի դիվանագիտական ուղևորությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն