Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ | news.am

Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ | news.am

news.am Հայաստանում հուլիսին տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ հունիսի 7,4%-ից հասնելով 6,5%-ի։ Դրա մասին նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում։

«Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են մնալ աճի հիմնական շարժիչները՝ համապատասխանաբար աճելով 26,5%-ով և 17%-ով։

Շինարարության աճն ուղեկցվել է անշարժ գույքի շուկայի աշխուժացմամբ։ Հուլիսին Երևանում բնակարանների գործարքների թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ քաղաքի կենտրոնում գները աճել են 12,7%-ով, ինչին նպաստել է ռուսաստանցիների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների նոր ներհոսքը։ Բիզնեսի գրանցումները նույնպես հուլիսին աճել են 29%-ով, ինչին նպաստել է ՍՊԸ-ների գրանցումների 45,7% աճը։

Արդյունաբերական արտադրությունն աճել է աննշան՝ 3,1%-ով։

Ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է 7,7%-ով՝ գերազանցելով նախնական կանխատեսումները։

Օգոստոսին գնաճը փոքր-ինչ նվազել է՝ հուլիսի 4,5%-ից հասնելով 4,4%-ի (տարեկան կտրվածքով)։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները պայմանավորում են ընդհանուր գնաճի 57%-ը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն