azatutyun.am ԱՄՆ-ն Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին և նրանց հետ համագործակցած անձանց մեղադրում է սպանություններ ծրագրելու և ահաբեկչություն ֆինանսավորելու մեջ։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 15-ին հեռակա մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի, Կուբայի և Վենեսուելայի հինգ քաղաքացիների։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ նրանցից երկուսը Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործող կամ նախկին աշխատակիցներ են։
Քննության համաձայն՝ առնվազն 2024 թվականից գործել է RIS Network անունով միջազգային ցանց, որը Կրեմլի հանձնարարությամբ մարդկանց է հավաքագրել ԱՄՆ-ում և այլ երկրներում սպանություններ իրականացնելու համար։ Թիրախում հիմնականում ռուսաստանցի այլախոհներն էին։
ԱՄՆ արդարադատության նախարարության պնդմամբ՝ ցանցը ծրագրել է ԱՄՆ-ում բնակվող հայտնի ռուսաստանցի այլախոհի և Լիտվայում ապրող ռուս ընդդիմադիրի սպանությունները։ Նրանց անունները չեն հրապարակվում։ Ցանցին կապում են նաև Ուկրաինային աջակցող եվրոպական երկրներում քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների դեմ հարձակումներ, ինչպես նաև Չեխիայում և Լիտվայում դիվերսիաներ նախապատրաստելու հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում