Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։
«Նախարարի հրամաններով․
ՆԳ նախարարությունում՝
Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ,
Արթուր Սահակյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետի տեղակալ։
ՆԳՆ ոստիկանությունում՝
Անդրեյ Մանուկյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետ,
Վահան Հակոբյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ,
Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,
Կարեն Մայիլյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,
Գևորգ Պալյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի պետ,
Կարեն Արզումանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի պետ,
Արտակ Գուրջանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ,
Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ,
Վազգեն Թադևոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ,
Արտաշես Ալեքսանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ,
Կարեն Գևորգյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար,
Արման Խաչատրյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Եղեգնաձորի պահպանության բաժնի պետ,
Խաչիկ Բախբուդարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Կենտրոնի պահպանության բաժնի պետ,
Արտյոմ Ալեքսանյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի 1-ին գումարտակի հրամանատար,
Արմեն Ղամբարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ,
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետ Դավիթ Սուրենյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոմանոս Խլղաթյանն ազատվել է պաշտոնից,
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանն ազատվել է պաշտոնից,
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Արմեն Հարությունյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։
Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ Ալբերտ Ազատյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
ՆԳՆ փրկարար ծառայությունում՝
Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի պետ Էդգար Վաղարշակյանն ազատվել է Փրկարար ծառայությունից։
Այլ հրամաններով՝ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում 10 ծառայող նշանակվել է բաժնի պետի տեղակալի պաշտոնի, 3-ն ազատվել են Ոստիկանությունում ծառայությունից, իսկ 1 ծառայող՝ զբաղեցրած պաշտոնից»,-ասված է հաղորդագրության մեջ։