Գերմանական ռազմական օդանավակայանի մոտ անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել | azatutyun.am

Գերմանական ռազմական օդանավակայանի մոտ անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել | azatutyun.am

azatutyun.am Գերմանիայի Հանովեր քաղաքի մոտակայքում կործանված անօդաչու թռչող սարքի մնացորդներ են հայտնաբերվել: NDR-ի տվյալներով՝ բեկորները հայտնաբերվել են Շտայնհուդեր լճի մոտ, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Ոստիկանությունը հայտնաբերման մասին հաղորդում է ստացել սեպտեմբերի 14-ին և շարունակում է անօդաչուի մյուս մասերի որոնումները մեծ ու անմարդաբնակ տարածքում:

Bild թերթի տվյալներով՝ վթարի վայրը գտնվում է Վունշտորֆի ռազմական օդանավակայանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ տեղակայված են Գերմանիայի ռազմաօդային ուժերի Airbus A400M ռազմական տրանսպորտային ինքնաթիռները։

Դեռ հայտնի չէ, թե ում է պատկանում անօդաչուն և ինչու է այն եղել ռազմական օբյեկտի մոտ։ Ոստիկանությունը հետաքննում է հանգամանքները։

Օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել էին մի քանի անօդաչուներ, որոնցից մեկը զինված էր պայթուցիկներով և գտնվում էր զինամթերք տեղափոխող ուկրաինական Ան-124 տրանսպորտային ինքնաթիռի մոտակայքում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն