ՔՊ վարչությունը քննարկել է Հայկ Սարգսյանի հարցը, չի բացառվում՝ նրան հեռացնեն կուսակցությունից | azatutyun.am

ՔՊ վարչությունը քննարկել է Հայկ Սարգսյանի հարցը, չի բացառվում՝ նրան հեռացնեն կուսակցությունից | azatutyun.am

azatutyun.am «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը երեկ քննարկել է նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծի հարցը, սակայն առայժմ որևէ որոշում չի կայացրել։ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ քննարկումների արդյունքում կարող է նաև Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց բարձրացվել։

ՔՊ վարչության երեկվա նիստից հետո տարածված հաղորդագրությունում միայն նշվել էր, որ քննարկվել են կարգապահական հարցեր։ Հակոբյանն այսօր մանրամասնեց՝ կուսակցության վերահսկող հանձնաժողովը զեկույցներ է ներկայացրել շուրջ 6-7 կուսակցականի վերաբերյալ, նրանց թվում է նաև Հայկ Սարգսյանը։

«Պարոն Սարգսյանի վերաբերյալ ևս եղել է քննարկում, բայց ոչ որոշում», – ասաց Հակոբյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է Սարգսյանին հեռացնեն ՔՊ-ից, Հակոբյանը պատասխանեց, որ նման դեպքեր նախկինում եղել են և նման հարց կարող է բարձրացվել, սակայն վերջնական որոշման համար քննարկումները դեռ պետք է շարունակվեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն