Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը արկածախնդրություն է երկրի համար․ Սաղաթելյան | news.am

Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը արկածախնդրություն է երկրի համար․ Սաղաթելյան | news.am

news.am Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար նոր արկածախնդրություն է։ Սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ռազմաբազան որոշակի առաքելություն ունի, և այս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանն անպաշտպան թողնել թշնամիների երախում՝ արկածախնդրություն է երկրի համար։ Դա հանգեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների։ Չի՛ կարելի գնալ այդ արկածախնդրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս գալուն»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը չի բերելու ԵՄ անդամակցության, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի հանգեցնելու ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Առանց որևէ այլընտրանքի դուրս գալն արկածախնդրություն է, կրկնեց Սաղաթելյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն