Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին | armenpress.am

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին | armenpress.am

armenpress.am Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրողները պետք է արագացնեն դրանց մատակարարումները Կիևին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում, որը հեռարձակվել է Եվրոպական խորհրդարանի YouTube-ի էջում։

«Այս հրթիռները պետք է շտապ մատակարարվեն», – ասել է նա՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Բրյուսելը լրացուցիչ միջոցներ էր հատկացրել ԱՄՆ-ից Կիևի համար նման կալանիչ հրթիռներ գնելու համար։

Խոսելով Ուկրաինայում հակաօդային պաշտպանության ուժեղացման մասին՝ նա նշել է, որ ԵՄ-ն Կիևի հետ աշխատում է ցածրարժեք հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգի մշակման համատեղ նախագծի վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն