Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ | armenpress.am

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ | armenpress.am

armenpress.am Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում ընդունել է իր իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիին։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Վան Ին հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության շարունակական ձգձգումը չի համապատասխանում կողմերի, ինչպես նաև միջազգային հանրության շահերին։

«Չինաստանը հորդորում է Իրանին և Միացյալ Նահանգներին պահպանել ողջամտությունն ու զսպվածություն ցուցաբերել, հնարավորինս շուտ վերադառնալ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին, մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա վերականգնել բանակցային մեխանիզմը և բովանդակալից խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», – ասել է Վան Ին։

Ըստ Mehr լրատվական գործակալության՝ երկու դիվանագետների քննարկման օրակարգում են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև կարևոր միջազգային և տարածաշրջանային հարցերը։

Արաղչիի այցը Պեկին տեղի է ունենում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ նախատեսվող այցից օրեր առաջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն