arm.sputniknews.ru Իշխանության պայքարը միայն Դաշնակցության դեմ չէ, այլև հայկականության, ազգային արժեքների դեմ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին ԱԺ–ում ՔՊ անդամ Արման Եղոյանը հայտարարեց, թե «ՀՀ–ի հարատևման, անկախության և ինքնիշխանության համար անհրաժեշտ է, որ Դաշնակցությունը արմատախիլ արվի»: Նա ընդգծեց, թե պատգամավոր Քրիստինե Վարդանյանը պետք է վերջին դաշնակցականը լինի: Այս ելույթից հետո վիճաբանություն սկսվեց:
«Այս իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկն է ու այդ պատճառով շատ հետևողական պայքար է սկսել ազգային գաղափսրախոսության և հենց ազգայինի նկատմամբ: Սա լոկ Դաշնակցության դեմ պայքար չէ իբրև կուսակցություն, սա պայքար է հայկականության, համահայկականության, ազգային նկարագրի ու գաղափարախոսության դեմ: Այն ինչ անում է ՔՊ-ն, Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ դենացիոնալիզացիայի ծրագիր է: Դաշնակցությունը՝ որպես համահայկական, ազգային քաղաքական ուժ, գլխավոր թիրախներից է, բայց ոչ միակը: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում տարբեր քաղաքական գործիչների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում